Արկադի Անդրեասյան. Իռլանդիայի հետ խաղը շատ լարված է լինելու, և եթե բախտը մեզ ժպտա` հաղթելու ենք

PanARMENIAN.Net - «Արարատ 73»-ի կազմում ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Արկադի Անդրեասյանը կարծում է, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև EURO-2012 –ի ընտրական խաղը շատ բարդ է լինելու:

«Վերջին խաղերում Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հավաքականի կորիզն արդեն ձևավորվել է: Մեր հավաքականը բարձունքին է, և ես նրանից ավելին եմ սպասում: Խաղը բարդ է լինելու, Իռլանդիան վտանգավոր թիմ է, հիանալի մարզիչ ունի, 7-8 խաղ շարունակ գնդակ չի ընդունել: Խաղը շատ լարված է լինելու, և եթե հաջողությունը մեզ ժպտա, կկարողանանք հաղթել»,- խոստովանել է Անդրեասյանը:

«Արարատի» մարզչի խոսքով, Հայաստանը պետք է հաղթի ճնշման շնորհիվ, և նա պետք է այնպիսի ֆուտբոլ ցուցադրի, ինչպես սլովակների հետ հաղթական խաղում. «Հայ ֆուտբոլիստները պետք է զավթեն գնդակը և թույլ չտան մրցակցին տեղաշարժվել: Մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում, մրցակցին հաջողվում է վտանգավոր պահեր ստեղծել»:

Անդրեասյանը կարծում է, որ ամենագլխավորն այն է, որ Վարդան Մինասյանի սաներին հաջողվի գոլ խփել և դա անել առաջինը. «Գլխավորը, որպեսզի մեր ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ լինեն խաղին, և նրանց պետք է հաղթողի ոգի»,- ասել է նա: Անդրեասյանը կարծում է, որ հավաքականի լավ խաղը գրագետ և բարձորակ աշխատանքի արդյունք է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---