Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը նոր արտահերթ համագումար կանցկացնի ատենապետին ընտրելու համար

Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը նոր արտահերթ համագումար կանցկացնի ատենապետին ընտրելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) որոշել է հոկտեմբերի 15-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում անցկացնել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Հանրապետական Պատգամավորական ժողովի (Համագումարի) 2-րդ նիստը, որպեսզի ատենապետ ընտրի: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, այդ մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պեռեգիստրը հրաժարվել է գրանցել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ՀՌԱԿ արտահերթ համագումարում Էդուարդ Անտինյանի փոխարեն կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանին ընտրելու վերաբերյալ արդյունքները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցությունը կարող էր բողոքարկել Պետռեգիստրի որոշումը դատարանում և ապացուցել այդ «պետկառույցի իրավաբանական սնանկությունը», սակայն որոշվել է բարի կամք դրսևորել և անցկացնել 19-րդ արտահերթ համագումարի 2-րդ նիստը:

Օգոստոսին ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարում կուսակցության նոր ատենապետ ընտրվեց Հարություն Առաքելյանը: Համագումարում նախկին ատենապետ Էդուարդ Անտինյանը մեղադրվեց ապօրինի գործողություններ կատարելու մեջ և հեռացվեց կուսակցության շարքերից: Անտինյանն իր հերթին համագումարի կազմակերպիչներին մեղադրեց ապօրինի գործողությունների մեջ և դրա որոշումները չեղյալ է համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---