Էյդեն Մաքգիդի. Մենք շատ կհիասթափվենք, եթե 2-րդ տեղը չգրավենք B խմբում

Էյդեն Մաքգիդի. Մենք շատ կհիասթափվենք, եթե 2-րդ տեղը չգրավենք B խմբում

PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մաքգիդին հայտարարել է, որ վճռական է տրամադրված Եվրո-2012 դուրս գալու համար պայքարում:

«Եթե մենք գոնե մեկ գոլ խփեինք Սլովակիային, մենք հիմա առաջին տեղում կլինեինք խմբում: Մյուս կողմից, եթե մենք գոլ ընդունեինք Ռուսաստանից Մոսկվայում, մեր շանսերը կնվազեին: Այնպես որ պետք չէ դժգոհել նրանից, ինչ ունես: Սակայն, մենք շատ կհիասթափվենք, եթե 2-րդ տեղը չգրավենք B խմբում և չմասնակցեինք հարակից խաղերին»,-Մաքգիդիի խոսքերն է մեջբերում sportinglife.com-ը:

Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ վնասվածքից հետո նա արդեն ապաքինվել է և ամեն ինչ լավ է ընթանում: «Այժմ իմ խնդիրն է պահպանել մարզավիճակն ու խաղի կայուն մակարդակ ցույց տալ»,-ասել է Մաքգիդին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---