Յուրա Մովսիսյան. Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք Իռլանդիայում հաղթանակի հասնելու համար

Յուրա Մովսիսյան. Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք Իռլանդիայում հաղթանակի հասնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը պատմական իրադարձության շեմին է՝ առաջին անգամ հավաքականը կարող է մասնակցել Եվրոպայի առաջնությայն անցումային խաղերին: Ճիշտ է, դրա համար հարկավոր է հաղթել Իռլանդիայի թիմին «Ավիվա» մարզադաշտում: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ ինքը մաքսիմալիստ է, դաշտ դուրս գալով, միայն հաղթանակի է ձգտում:

«Մակեդոնացիների հետ խաղում մեզ հարկավոր էր 3 միավոր ինտրիգը պահպանելու համար: Պետք է այս ճանապարհով մինչև վերջ գնալ: Այժմ մեզ կրկին միայն հաղթանակ է հարկավոր: Մեր թիմն ու անձամբ ես ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար»,-հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մովսիսյանն ասել է, որ ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն հայկական ֆուտբոլի պատմության մեջ նոր էջ բացելու համար: «Թիմը ջանադրաբար նախապատրաստվում է: Դժվար է լինելու, սակայն, անհնարին ոչինչ չկա: Որպես հարձակվող ես աշխատում եմ անել իմ աշխատանքը, անկախ հաշվից՝ գոլեր խփել կամ նպաստել, որ իմ թիմակիցները դա անեն: Մեր թիմում հավաքվել են տղաներ, որոնք զգացել են հաղթանակի համը և ամեն ինչ անում են հայ ժողովրդին ուրախություն պարգևելու համար»:

Ընտրական փուլի առաջին խաղում Կիտ Ֆեխի իրացրած գոլը թույլ տվեց իռլանդացիներին հաղթել հայերին իրենց իսկ դաշտում՝ 1:0 հաշվով: Այժմ Վարդան Մինասյանի թիմը կաշխատի վերադարձնել պարտքը: «Երևանում ամբողջ մարզադաշտը մեզ էր երկրպագում: Դուբլինում նման աջակցություն չի լինի, փոխարենը կա հավատ ու մեծ ցանկություն»,-ասել է Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---