Ջովաննի Տրապատոնի. Հուսով եմ, որ անցումային խաղերում մեր մրցակիցն այնքան ուժեղ չի լինի, որքան Հայաստանը

Ջովաննի Տրապատոնի. Հուսով եմ, որ անցումային խաղերում մեր մրցակիցն այնքան ուժեղ չի լինի, որքան Հայաստանը

PanARMENIAN.Net - «Հայաստանի թիմն լավագույններից մեկն էր մեր խմբում և հաղթանակի հասնել նման հաշվով մեզ համար շատ լավ արդյունք է: Առաջին խաղակեսում Հայաստանը շատ լավ էր խաղում, սակայն, ինչպես ես ասացի խաղից առաջ, մեր ֆուտբոլիստները լավ ռեակցիա և խաղի հանդեպ լավ վերաբերմունք ցույց տվեցին»,-Իռլանդիա-Հայաստան խաղից հետո ասել է իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին:

Իտալացի մասնագետը համաձայն չէր այն կարծիքի հետ, որ հաղթանակը պատահական էր Իռլանդիայի համար:

«Գուցե Ռուսաստանի հետ խաղում մեր բախտը բերեց: Կրկնում եմ, Հայաստանը շատ լավ էր խաղում, սակայն, ես չեմ մտաբերում ոչ մի վտանգավոր պահ Շեյ Գիվենի դարպասի մոտ: Նրանք մեզանից լավ էին խաղում, սակայն մենք կարողացանք դուրս գալ իրավիճակից»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերում irishexaminer.com-ը:

Իռլանդացիների մարզիչը նշել է նաև, որ ամենևին չէր երևում, որ հայերը տասը հոգով են խաղում: «Անցումային խաղերում մենք պետք է ավելի լավ խաղանք, հուսով եմ, որ մեր մրցակիցն այնքան ուժեղ չի լինի, որքան Հայաստանը»:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը, մնալով տասը հոգով, Եվրո-2012 ընտրական փուլի վերջին խաղում զիջեց Իռլանդիային 2:1 հաշվով, ուստի ուղեգրի համար պայքարը կշարունակեն Զմրուխտե կղզու ֆուտբոլիստները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---