ԱՄՆ պետդեպարտամենտը համոզված է, որ Իրանը մտադիր է զբաղվել ահաբեկչական գործունեությամբ

ԱՄՆ պետդեպարտամենտը համոզված է, որ Իրանը մտադիր է զբաղվել ահաբեկչական գործունեությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից բացահայտված դավադրությունը Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ալ Ջուբեյրային սպանելու նպատակով կարող է վկայել այն մասին, որ իրանական կառավարության ուշադրության կենտրոնը տեղափոխվում է ահաբեկչական գործունության կողմը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հաստատել է դավադրությունը բացահայտելու փաստը և հաղորդել, որ այն պլանավորվել է իրանական կառավարության ներքին խմբավորումների կողմից: Միաժամանակ նա հրաժարվել է հաղորդել դավադրության մանրամասները և պատասխանել այն հարցին, թե արդյոք սպանությունն արժանացել է Իրանի իշխանությունների հավանությանը: Հոլդերը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը հանդես չի գալիս նման մեղադրանքներով և դեռ շատ կոնկրետ փաստեր պետք է բացահայտել:

«ԱՄՆ կառավարությունը ենթադրում է, որ Իրանի կողմից Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության նապատակով դավադրությանն աջակցելը կարող է նշանակել իրանական կառավարության ուշադրության տեղափոխում ահաբեկչական գործունեության ոլորտ»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---