Ռաֆիկ Պետրոսյանը կոչ է անում ՀԱԿ-ին պատրաստվել հերթական ընտրություններին

Ռաֆիկ Պետրոսյանը կոչ է անում ՀԱԿ-ին պատրաստվել հերթական ընտրություններին

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը կոչ է արել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) մտածել իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու մասին ու պատրաստվել հերթական ընտրություններին: «Աշխարհում կա օրինական իշխանափոխության միայն մեկ միջոց՝ ընտրություններ»,-հայտարարել է Պետրոսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա հավելել է, որ երկխոսությունը շարունակելու այլընտրանք չկա:

Պետրոսյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը զուր է սպասում իշխանությունների պաշտոնանկությանը կամ արտահերթ ընտրությունների, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ չկա:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվեց հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---