Արթուր Սարկիսովի «Շիննիկը» Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում ոչ ոքի է խաղացել «ՍԿԱ-Էներգիայի» հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 33-րդ մրցափուլում յարոսլավյան «Շիննիկը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, հանդիպել է «ՍԿԱ-Էներգիայի» հետ: Թիմերը չեն կարողացել գոլեր իրացնել, և հանդիպումն ավարտվել է զրոյական հաշվով: Սարկիսովը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին:

Ոչ ոքիից հետո «Շիննիկը» մրցաշարային աղյուսակում 53 միավորով չորրորդ տեղն է իջել: Հոկտեմբերի 14-ին 34-րդ մրցափուլի շրջանակում Էդգար Մանուչարյանի «Ուրալը» կմրցի «Ենիսեյի», իսկ Ռոման Բերեզովսկու «Խիմկին»` «Մորդովիայի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---