Սթիվեն Ֆիշ. Ժողովրդավարության ամենավտանգավոր թշնամիները նավթն ու գազն են

Սթիվեն Ֆիշ. Ժողովրդավարության ամենավտանգավոր թշնամիները նավթն ու գազն են

PanARMENIAN.Net - Ժողովրդավարության ամենվտանգավոր թշնամիները նավթն ու գազն են, գտնում է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ֆիշը: Այդ մասին նա հայտարարեց «Անցումը ժողովրդավարությանը Ռուսաստանում և հետխորհրդային տարածքում» թեմայով կլոր սեղանի ժամանակ Կովկասի ինստիտուտում: Քննարկելով ժողովրդավարության հետ կապված խնդիրները Ռուսաստանում՝ Ֆիշը հայտարարեց, որ ժողովրդավարությունը Ռուսաստանում ձախողվեց, թեև նախադրյալներ կային, մասնավորապես, կրթված ազգաբնակչութուն: Ըստ նրա, ձախողման հիմնական պատճառն այն էր, որ երկրի տնտեսությունը հիմնված է ածխաջրածինների վրա, որոնք կազմում են արտահանման 75 տոկոսը: Նա նշել է, որ նավթ արտահանող երկրներից ժողովրդավարական է միայն Նորվեգիան, որտեղ ժողովրդավարությունը հաստատվեց մինչ նավթի հայտնաբերումը:

Ըստ նրա, նավթն ու գազը թույլ են տալիս արտահանող երկրներին պահել հսկայական բռնատիրական ապարատ, շատ դեպքերում «կաշառել» սեփական բնակչությանը, որպեսզի նա չմտածի ժողովրդավարութայն մասին: Ինչ վերաբերումը ժողովրդվարության ձախողմանը Ռուսաստանում, ապա Ֆիշը նշել է քաղաքական վերնախավի կոռումպացվածությունը, որն իր ձեռքում կենտրոնացրել է երկրի հարստության մեծ մասը: Նա հիշեցրել է, որ ժամանակին, 90-ականների սկզբում, ՌԴ երիտասարդ բարեփոխիչները ոգևորված էին ժողովրդավարության գաղափարներով, սակայն 90-ականների վերջում «նրանք արդեն թացքնելու բան ունեին, նրանք շատ էին թալանել, ժողովրդավարությունը նրանց այլևս պետք չէր»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---