Առաջնության առաջատար «Ուլիսը» 25-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Շիրակի» հետ

Առաջնության առաջատար «Ուլիսը» 25-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Շիրակի» հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի 25-րդ տուրի վերջին երկու՝ «Փյունիկ»-«Բանանց» և «Իմպուլս»-«Միկա» խաղերը: «Ուլիսն» իր դաշտում ընդունեց «Շիրակին»:

Համառ պայքարում թիմերին հաջողվեց երկուական գոլ խփել՝ «Ուլիսի» կազմում կրկնակի գոլի հեղինակ դարձավ Գեորգի Կրասովսկին, իսկ «Շիրակից» երկու անգամ աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանը: «Ուլիսը» 49 միավորով շարունակում է գրավել առաջին տեղը, իսկ «Շիրակը» վաստակել է 21 միավոր և նախավերջին 7-րդ տեղում է:

Կապանում «Գանձասարը» հանդիպել է «Արարատի» հետ և հաղթանակ տարել 2:0 հաշվով: Հաղթանակը հնարավորություն տվեց Կապանի թիմին բարձրանալ երկրորդ տեղը, սակայն, «Փյունիկը», որը երրորդ տեղում է, 25-րդ տուրի իր խաղը կանցկացնի հոկտեմբերի 17-ին: Մրցակիցը կլինի «Բանանցը», որը հինգերորդ տեղում է 34 միավորով: Իսկ «Իմպուլսը» կխաղա «Միկայի» հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---