Նազիկ Ավդալյանը մտադիր է սպորտ վերադառնալ երկու տարի անց 17 հոկտեմբերի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ ավտովթարից և ողնաշարի վիրահատությունից հետո սպորտ է վերադառնալու երկու տարի անց: «Հիմա վերականգնողական փուլ է, որից հետո բժիշկները կասեն, թե երբ կարող եմ սկսել մարզումները: Ցավոք սրտի, չեմ կարող մասնակցել աշխարհի առաջնությանը և օլիմպիական խաղերին, բայց ուրախ եմ, որ կարող եմ վերադառնալ սպորտ, որին շատ եմ կարոտել»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Ավդալյանը:
Հիմա մարզուհին սովորում է իրավաբանական ֆակուլտետում և զբաղվում Վանաձորում սեփական մարզադպրոցի շինարարությամբ: Նա խոստովանել է, որ միշտ երազել է, որպեսզի ծանրորդուհիները մարզումների համար առանձին սրահ ունենան. «Ես ուզում եմ, որպեսզի կանանց ծանրամարտը զարգանա Հայաստանում և ցանկանում եմ օգնել տաղանդավոր մարզիկներին»:
Նոյեմբերին Փարիզում տեղի է ունենալու աշխարհի առաջնություն, որը վարկանիշային է լինելու: Ավդալյանը հավաքականին մաղթել է հաջող ելույթներ և, իհարկե, օլիմպիական միավորներ: «Նշանակություն չունի, թե ով է ելույթ ունենալու, գլխավորը, որպեսզի մարզիկները և մարզիչները գոհ լինեն իրենց ելույթներից»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |