Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը

Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով Միացյալ Նահանգների դեսպանին` արտգործնախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան` հույս հայտնելով, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպան Հեֆերնը նշեց, որ Միացյալ Նահանգների վարչակազմը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

4  17.10.11 - ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---