Ալեքսանդր Իսկանդարյանը ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալը կոալիցիայից չի համարում ռացիոնալ

Ալեքսանդր Իսկանդարյանը ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալը կոալիցիայից չի համարում ռացիոնալ

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, թե «Բարգավաճ Հայաստանի» դուրս գալը կոալիցիայից ռացիոնալ կլինի կուսակցության համար»,-Երևանում լրագրողներին է հայտարարել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դուրս գալով կոալիցիայից՝ ԲՀԿ-ն կկորցնի բազում լծակներ, որոնք ունի մինչ ընտրություններն իրավիճակի վրա ազդելու համար»,-ասել է փորձագետը: Ըստ Իսկանդարյանի, եթե կուսակցությունը անցնի ընդդիմադիր դաշտ, մեծ հաջողության չի հասնի: «ԲՀԿ-ն փորձում է քիչ թե շատ կարևոր տեղ ապահովել իր համար պատգամավորության համար առաջիկա պայքարում»,-ասել է նա:

Նա նշել է, որ տարաձայնությունները կոալիցիայի ներսում նորություն չեն, քանի որ դա նորմալ է 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: «Ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրը ձգտելու է որքան հնարավոր է շատ տեղեր զբաղեցնել նորընտիր խորհրդարանում, և բնականաբար, ընտրություններից առաջ այդ պայքարը սրվում է»,-ասել է հայ փորձագետը: Նա նաև այսօրվա դրությամբ անիրատեսական է համարել համագործակցությունը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև:

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։

3  19.10.11 - Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---