Սամվել Մկրտչյան. Խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ոլորտում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը

Սամվել Մկրտչյան. Խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ոլորտում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը

PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ապահովման գործում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը: Այդ մասին Երևան-Պրիշտինա, Երևան-Մազարի Շարիֆ հեռուստակամուրջի ժամանակ, որի շրջանակներում հայ խաղաղապահները կարողացան շփվել հարազատների հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ սպառազինության վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Ըստ նրա, հայ խաղաղապահների առաքելության շոնրհիվ, Հայաստանը հաճախակի գովասանքի է արժանանում: Նա նաև լավ ծառայություն է մաղթել խաղաղապահներին՝ հույս հայտնելով, որ նրանք շուտով կվերադառնան տուն: Նա նշել է, որ ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու այլ միջազգային կառույցների հետ նպատակ ունի ամրապնդելու նաև Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև ներգրավելու Հայաստանը միջազգային հանրության ծրագրերում:

9  19.10.11 - ԱԳՆ-ում տեղի ունեցան հեռուստակամուրջներ Կոսովոյում և Աֆղանստանում հայխաղաղապահ գումարտակների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---