Արմինե Սինաբյանը բռնցքամարտի ԵԱ-ում ապահովել է իր բրոնզե մեդալը

Արմինե Սինաբյանը բռնցքամարտի ԵԱ-ում ապահովել է իր բրոնզե մեդալը

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտուհի Արմինե Սինաբյանը (64կգ) Ռոտտերդամում Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակչում Սինաբյանը հաղթանակ է տարել Մարգարիտա Չանևայի (Բուլղարիա) նկատմամբ: Հոկտեմբերի 20-ը առաջնությունում հանգստյան օր է, իսկ հոկտեմբերի 21-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները: Հայ մարզուհին կհանդիպի չեխ Մարտինա Շմորանզովայի հետ: Անկախ մենամարտի արդյունքից Սինաբյանն ապահովել է իր բրոնզե մեդալը:

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---