ՀԱԿ ներկայացուցիչն առաջարկում է հայկական իշխանություններին պատասխանել Շառլ Ազնավուրի հարցազրույցին

PanARMENIAN.Net - Ըդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն առաջարկել է հայկական իշխանություններին պատասխանել Շվեյցարից]այում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարցազրույցին, որը նա տվել էր Nouvelles d'Arménie ամսագրին։ Նա նշել է, որ իշխանությունները չեն մեկնաբանում այդ հարցազրույցը և միաժամանակ ընդգծել, որ այդ մեղադրանքները հնչեցրել է ոչ թե ընդդիմության ներկայացուցիչ, այլ Շառլ Ազնավուրը։ «Պետք է կամ ետ կանչել դեսպանին, հայտարարելով, որ զրպարտել է Հայաստանը, կամ խոստովանել դա և սկսել պայքարել մաֆիայի դեմ»,- ասել է Եղիազարյանը։

Շառլ Ազնավուրը Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը երկրում տիրող մաֆիան է։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---