ՈՒԵՖԱ-ն ծխախոտի ամբողջական արգելք կսահմանի Եվրո-2012-ի բոլոր մարզադաշտերում

ՈՒԵՖԱ-ն ծխախոտի ամբողջական արգելք կսահմանի Եվրո-2012-ի բոլոր մարզադաշտերում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարել է թե ամբողջական արգելք կսահմանի Եվրո-2012-ի բոլոր մարզադաշտերում: Արգելքն, առանց բացառությունների, կվերաբերվի մարզադաշտերի բոլոր տարածքներին ու բաց գոտիներին: Այս քաղաքականությունը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Սրտի միջազգային ֆեդերացիայի, «Առողջ մարզադաշտեր» եվրոպական ցանցի, Լեհաստանի ու Ուկրաինայի կազմկոմիտեների հետ համատեղ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Եվրո-2012-ն առանց ծխախոտի դա հարգանքի դրսևորում է մեր երկրպագուների ու մրցաշարի մասնակիցների հանդեպ»,-ասել է Միշել Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---