Վանաձորում ամեն ինչ պատրաստ է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար

Վանաձորում ամեն ինչ պատրաստ է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Վանաձորում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարը, նվիրված Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր և Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր Ստեփան Սարգսյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն ասել է, որ բոլոր կազմակերպչական աշխատանքներն ավարտված են: «Արդեն Հայաստան են ժամանեկ ՖԻԼԱ-ի ներկայացուցիչներն ու ԱՄՆ-ի ազատ ոճի ըմբիշները, մյուս մասնակիցները ՌԴ-ից, Վրաստանից ու Ուկրաինայից կժամանեն հոկտեմբերի 21-ին»,-ասել է Հ.Ենոքյանը:

Ըստ Ենոքյանի, մրցաշարը շատ կարևոր է հայ ըմբիշների համար, քանի որ մինչ տարեվերջ նրանք կմասնակցեն վերջին մրցաշարին: «Աշխարհի առաջնությունից հետո մենք կտեսնենք, թե ինչ վիճակում են մեր ըմբիշները, որոնք 2012թ. պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերին: Անշուշտ, մենք ակնկալում ենք, որ Վանաձորում նրանք լավ կդրսևորեն իրենց»,-ասել է Ենոքյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---