ԵՄ իտալացի պաշտոնյաները Հայաստանում են Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու համար

ԵՄ իտալացի պաշտոնյաները Հայաստանում են Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու համար

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ

Ալբերտինա Սոլիանիին:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, և Հայաստանը շահագրգռված է թե երկկողմ և թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ և ընդգծեց խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իտալացի խորհրդարանականները նշեցին, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով, և հավաստիացրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործին:

Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---