Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հայ ըմբիշները հաղթող են դարձել երեք քաշային կարգերում

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հայ ըմբիշները հաղթող են դարձել երեք քաշային կարգերում

PanARMENIAN.Net - Վանաձորում ավարտվել է Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ընմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից ու Վրաստանից:

Մինչև 60, 66 և 84 կգ քաշային կարգերում հավասարը չունեին Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Առաքելյանը, Դավիթ Սաֆարյանն ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Գեորգի Էդիշերաշվիլին (Վրաստան) հաղթող է դարձել մինչև 55 կգ քաշային կարգում, Գիա Չկալաձեն (Ուկրաինա)՝ մինչև 74 կգ քաշային կարգում, Գերոգի Գոգեշելիձեն (Վրաստան)՝ մինչև 96 կգ քաշային կարգում, իսկ ծանր՝ 120 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Մոձանաշվիլին (Վրաստան):

Մրցաշարի հաղթողները ստացել են 3000, իսկ 2 և 3-րդ տեղերը գրաված մարզիկները 2000 և 1000 դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---