2024թ. ամառային Օլիմպիական խաղերը կարող են տեղի ունենալ Սանկտ-Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը գտնում է, որ Սանկտ-Պետերբուրգը միանգամայն ի վիճակի է ընդունել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերը:

«Սկզբունքորեն այդ ամբիցիան օժանդակվում է: Իհարկե, մենք որոշումները չենք կանխագուշակելու, տեսնենք, թե ինչպիսին կլինի տնտեսական իրադրությունը մեր երկրում, Պետերբուրգում, բայց 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի հարցում Սանկտ-Պետերբուրգը միանգամայն կարող է տակից դուրս գալ»,- Կոզակի խոսքն է հաղորդում ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով` այդ հարցը քննարկվել է նաև Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորների հետ:

2007 թվականին` այն բանից հետո, երբ Սոչին ընտրվեց 2014թ. ձմեռային Օլիմպիադայի մայրաքաղաք, այդ ժամանակ Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Վալենտինա Մատվիենկոն հայտնեց, որ հյուսիսային մայրաքաղաքը հավակնելու է անցկացնել 2020թ. Օլիմպիադան: Դրանից հետո օլիմպիական չեմպիոնուհի, «Սոչի-2014» հայտագրման կոմիտեի անդամ Սվետլանա Ժուրովան կարծիք հայտնեց, որ Պետերբուրգն ավելի շատ շանսեր ունի դառնալու 2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման վայր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---