Երևանում ավարտվել է 17 տ հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը

PanARMENIAN.Net - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչ 17 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ շրջանը, որին մասնակցում էին չորս թիմեր: Այսօր Շենգավիթի հավաքականը 22:15 (14:7) հաշվով առավելության հասավ ԼՂՀ ներկայացուցիչների նկատմամբ: Մինչև այդ շենգավիթցիները հաղթել էին Վանաձորի 24:13 (9:3), ՀՄԴ 31:17 (18:8) հավաքականներին: Մյուս հանդիպումներում գրանցվել էին այսպիսի արդյունքներ` ԼՂՀ-ՀՄԴ` 26:30 (12:12), Վանաձոր-ԼՂՀ` 12:31 (5:16), ՀՄԴ-Վանաձոր` 24:21 (17:13):

Այսպիսով, բացահայտ առավելությամբ, վաստակած 6 միավորով առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը, որի մարզիչն է Աստղիկ Գյուրջինյանը: Ի դեպ, այս թիմի խաղացողները Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կորիզն են կազմում: Ապա հաջորդեցին`ՀՄԴ (4 միավոր), ԼՂՀ (2), Վանաձորի (0) հավաքականները:

Այս չորս թիմերը նոյեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնության եզրափակչին, որից հետո էլ հայտնի կդառնան մրցանակակիրները, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---