Սերժ Սարգսյանն իր դեմ դավադրություն է բացահայտել Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի գլխավորությա՞մբ

PanARMENIAN.Net - «Ժամանակ» օրաթերթի իշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարեդարձից օրեր անց, Սերժ Սարգսյանին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դավադրություն է պատրաստվում իր դեմ: Տոնակատարության օրը երկուսն էլ գտնվել էն Ստեփանակերտում և գրեթե չեն շփվել միմյանց հետ: ԼՂՀ-ից վերադառնալուց հետո, Սերժ Սարգսյանը մի ամբողջ օր հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ:

Հենց այդ հանդիպմանը հետևեց Ռոբերտ Քոչարյանի Մեդիամաքսին տված հարցազրույցը, որտեղ նա չբացառեց մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը:

Թերթը նշում է, որ դավադիրների մեջ է եղել նաև Հովիկ Աբրահամյանը, և երեկվա նրա հրաժարականը այդ դավադրության բացահայտմաբ հետևանքն է: Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը մոտ ապագայում անդամակցի ԲՀԿ-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---