Վիկ Դարչինյան. Մինչ 2012թ. ավարտը հուսով եմ նվաճել ռեկորդային թվով գոտիներ

Վիկ Դարչինյան. Մինչ 2012թ. ավարտը հուսով եմ նվաճել ռեկորդային թվով գոտիներ

PanARMENIAN.Net - IBO վարկածով աշխարհի չեմպիպոն Վիկ Դարչինյանը վստահ է, որ մինչ 2012թ. նրան կհաջողվի նվաճել ռեկորդային թվով գոտիներ:

Դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում հայ բռնցքամարտիկը կմենամարտի WBA վարկածով տիտղոսակիր Անսելմո Մորենոյի (Պանամա) հետ:

«Ամենից շատ՝ 10 գոտի, ունի Օսկար դե Լա Հոյան, ես ունեմ 8 գոտի և կաշխատեմ ամեն ինչ անել, դրանց քանակն ավելացնելու համար: Իմ նպատակն է նվաճել առնվազն 3 գոտի և դառնալ թիվ մեկը բռնցքամարտի պատմության մեջ, որպեսզի իմ կարիերայից հետո մարդիկ հիշեն ու խոսեն իմ մասին»,-Դարչինյանի խոսքերն է մեջբերում ninemsn.com.au կայքը:

Հայ բռնցքամարտիկը մտադիր է հաղթել Մորենային և ես երկու մենամարտ կանցկացնի հաջորդ տարի:

«Եթե ինձ հաջողվի նվաճել բոլոր տիտղոսները թեթև քաշային կարգում, ես կդառնամ աշխարահի անբեկանելի չեմպիոն, ես 100 տոկոսվ վստահ եմ, որ 2012թ. կանցնեմ գերթեթև քաշային կարգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---