Հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Չեխիայի և Ուելսի հետ խաղերում

Հայտնի է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Չեխիայի և Ուելսի հետ խաղերում

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Չեխիայի (նոյեմբերի 11-ին) և Ուելսի (նոյեմբերի 15-ին) թիմերի հետ:

Երիտասարդական ընտրանին նոյեմբերի 7-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: 8 օրվա ընթացքում հայ ֆուտբոլիստները միակ բաց մարզումը կանցկացնեն նոյեմբերի 8-ին։

Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով.

Դարպասապահներ՝ Արսեն Պետրոսյան («Փյունիկ»), Կարեն Իսրայելյան («Փյունիկ»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»)

Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Անդրանիկ Ոսկանյան («Միկա»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ՝ Վալտեր Պողոսյան («Բանանց»), Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»), Աշոտ Սարդարյան (ՍԱՍ «Էուպեն», Ֆրանսիա), Մասիս Ոսկանյան («Ռոզելար» Բելգիա), Դավիթ Սուջյան («Բանանց»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Աղվան Պապիկյան (ԼԿՍ «Լոձ», Լեհաստան), Արտակ Ալեքսանյան («Խիմկի»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»):

Հարձակվողներ՝ Գևորգ Բադալյան («Բանիկ» Օստրավա, Չեխիա), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»), Գևորգ Կարապետյան («Արարատ»):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---