Շախմատի օլիմպիադայում հաջողության շնորհիվ Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում

Շախմատի օլիմպիադայում հաջողության շնորհիվ Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում

PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ թուրքական Իզմիթ քաղաքում ավարտվել է համաշխարհային պատանեկան օլիմպիադան, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը, ովքեր 2010-ի օլիմպիադայում նվաճել են ոսկե մեդալներ, ինչպես նաև Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զոհրակ Ապրեսյանը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում շախմատիստները խոստովանել են, որ օլիմպիադայի սկիզբը նրանց համար հաջող էր, և նրանք ցուցադրել են համարյա 100 տոկոսանոց արդյունք։

Գրիգորյանի խոսքով, երկրորդ տեղը վատ արդյունք չէ, քանի որ օլիմպիադայում հայկական թիմը վարկանիշով չորրորդ տեղում էր։

«Եթե նունիսկ մեզ հաջողվեր Ռուսաստանի հետ հավասար քանակությամբ միավորներ վաստակել, միևնույն է, նրանք լրացուցիչ միավորներով առաջ կանցնեին մեզանից։ Այս տարի մեր կազմում երեք նորեկներ կային, ովքեր միջազգային մրցաշարերում հանդես գալու մեծ փորձ չունեն, բայց ամեն ինչ անում էին հավաքականի համար միավորներ վաստակելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Նա առաջին խաղատախտակում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գաբուզյանը երկրորդում՝ բրոնզե, որի շնորհիվ մարզիկները բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում համապատասխանաբար 9 և 1 հորիզոնականով։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---