Սամվել Գրիգորյանը ծանրամարտի ԱԱ-ում ավարտել է ելույթները 11-րդ տեղում

Սամվել Գրիգորյանը ծանրամարտի ԱԱ-ում ավարտել է ելույթները 11-րդ տեղում

PanARMENIAN.Net - Փարիզում նոյեմբերի 8-ին ծանրամարտի աշխարհի առաջնության վարկանիշային առաջնությունում մեկնարկեցին մինչև 69կգ քաշային կարգի ծանրորդները:

Սամվել Գրիգորյանը պոկում վարժությունում կարողացավ բարձրացնել 145 կգ, իսկ հրում վարժությունում պահեց 171 կգ և 316կգ արդյունքով ավարտեց ելույթները 11-րդ տեղում: Իսկ Վանիկ Ավետիսյանը ձախողեց իր ելույթը աշխարհի առաջնությունում, երեք մոտեցումներում նա չկարողացավ բարձրացնել 138կգ:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ Դեշանգ Տանգը (Չինաստան) 341 կգ, 2-րդ տեղում է ռուսաստանցի Օլեգ Չենը 336 կգ-ով, 3-րդ տեղում է Չաո Վուն 335 կգ-ով:

Նոյեմբերի 9-ին հարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---