Եվրոպայի շախմատի առաջնության 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Էտյեն Բակրոյի հետ

Եվրոպայի շախմատի առաջնության 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կխաղա Էտյեն Բակրոյի հետ

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղալու է Ֆրանսիայի հետ։ Լևոն Արոնյանը հանդիպելու է Էտյեն Բակրոյի, Սերգեյ Մովսիսյանը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավայի, Վլադիմիր Հակոբյանը՝ Լաուրեն Ֆրեսինեի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Քրիստիան Բաուերի հետ։

6 տուրերից հետո Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և 4-րդ տեղում է։ Ֆրանսիան նույնպես 9 միավորով 6-րդ տեղում է։

Կանանց հավաքականը մրցելու է Ռուսաստանի հետ։ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը խաղալու են համապատասխանաբար Նադեժդա և Տատյանա Կոսինցևաների հետ։ Լիլիթ Գալոյանը մրցելու է Ալեքսանդրա Կոստենյուկի, իսկ Մարիա Կուրսովան՝ Նատալիա Պոգանինայի հետ։

Ռուսաստանն առաջնությունում 11 միավորով առաջատար է, իսկ Հայաստանը 8 միավորով 8-րդ տեղում է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---