Շախմատի ԵԱ. Հայտնի են Հայաստան-Հունաստան և Հայաստան-Սերբիա հանդիպումների զույգերը

Շախմատի ԵԱ. Հայտնի են Հայաստան-Հունաստան և Հայաստան-Սերբիա հանդիպումների զույգերը

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության նախավերջին 8-րդ տուրում, որն ընթանում է հունական Պորտո Կարաս քաղաքում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպելու է Հոլանդիայի հետ։

Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը հանդիպելու է 17-ամյա գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ։ Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը լինելու է Լուկ վան Վելին, Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը լինելու է Իվան Սոկոլովը, իսկ Գաբրիել Սարգսյանը խաղալու է Դանիել Ստելվագենի դեմ։

Հայկական թիմը 18 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Հոլանդիան 15,5 միավորով 7-րդ տեղում է։

Կանանց հավաքականը հանդիպելու է Սերբիայի հետ։ Կայանալու են հետևյալ պարտիաները՝ Էլինա Դանիելյան-Նատաշա Բոյկովիչ, Լիլիթ Մկրտչյան-Իրինա Չելուսշկինա, Լիլիթ Գալոյան-Անջելիա Ստոյանովիչ, Մարիա Կուրսովա-Լիլիա Դրլևիչ։

Հայ շախմատիստուհիները 14,5 միավորով նահանջել են 10-րդ տեղը և 8-րդ տուրում խաղալու են Սերբիայի դեմ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---