Հայաստանը և Վիետնամը ձգտում են խորացնել երկկողմանի հարաբերությունները

Հայաստանը և Վիետնամը ձգտում են խորացնել երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆամ Սուան Շոնը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին, հաջողություններ մաղթել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի խորացնել հարաբերությունները բարեկամ Վիետնամի հետ: Սերժ Սարգսյանը դեսպան Ֆամ Սուան Շոնի հետ քննարկել է երկկողմ կապերի ընդլայնման և համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցներն այդ առումով կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ աշխատանքը, տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հետ միասին, իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ, Ֆրանկոֆոն երկրների և նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ակտիվ փոխգործակցությունը:

Վիետնամի դեսպանը նշել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության մեջ կարևորվում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: Նրա խոսքով, Վիետնամում խորին հարգանքով ու երախտագիտությամբ են վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին, ում կողմից դեռևս խորհրդային ժամանակաշրջանից իր երկրին անհրաժեշտ աջակցություն և բարեկամական վերաբերմունք է ցուցաբերվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---