Առաջին խաղակեսում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Չեխիայի հետ խաղում հաշիվը դեռ չի բացել

Առաջին խաղակեսում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Չեխիայի հետ խաղում հաշիվը դեռ չի բացել

PanARMENIAN.Net - Նոյմեբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հանդիպում է Չեխիայի հետ:

Չեխիայի հետ առաջին խաղի համեմատ, որն ավարտվեց 1:1 հաշվով, երկու թիմերի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:

Առաջին խաղակեսում թիմերը շատ ուշադիր էին խաղում՝ աշխատելով զերծ մնալ սխալներից: Առաջին իսկ խաղակեսում Ռաֆայեկ Նազարյանը ստիպված եղավ վնասվածք ստացած Կամո Հովհաննիսյանի փոխարեն դաշտ դուրս բերել Ալեն Համբարձումյանին:

Մի քանի սուր պահերից հետո թիմերը ընդմիջման գնացին 0:0 հաշվով:

3-րդ խմբում Չերնոգորիան խաղում է Անդորրայի դեմ և առայժմ առջևում է 4:0 հաշվով և գլխավորում է աղյուսակը 9 միավորով: Հայաստանն ու Չեխիան ունեն 8-ական միավոր:

8  11.11.11 - UEFA under-21: Հայաստան - Չեխիա ֆուտբոլային հանդիպում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---