Հրայր Կարապետյան. ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվության հետ կարող է համեմատվել միայն Ռուսաստանը

Հրայր Կարապետյան. ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվության հետ կարող է համեմատվել միայն Ռուսաստանը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջխորհդարանական վեհաժողովի վերջին նիստի ժամանակ կարևորվեց Հայաստանի ակտիվ գործունեությունը կազմակերպության մեջ: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նրա խոսքով, նիստում նշվել է, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ ամենաակտիվ երկրներից մեկը և արագ վավերացնում է բոլոր միջազգային պայմանագրերը կապված կազմակերպության գործունեության հետ : «Մեզ հետ այդ իմաստով կարող է «մրցակցել. միայն Ռուսաստանը», - նշեց Կարապետյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---