«Հայկական ժամանակ». Դեկտեմբերի 5-ին ԱԺ նախագահ կդառնա Սամվել Նիկոյանը

«Հայկական ժամանակ». Դեկտեմբերի 5-ին ԱԺ նախագահ կդառնա Սամվել Նիկոյանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին` խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկին, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա Ազգային ժողովի նախագահ, գրում է «Հայկական ժամանակը» իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ըստ աղբյուրների, դա արդեն որոշված է ՀՀԿ-ում: ԱԺ փոխնախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ: «Հիմա, երբ կոալիցիայում և ՀՀԿ-ի ներսում լրջագույն հակասություններ և ինտրիգաներ կան, խիստ հետաքրքիր է, թե Սամվել Նիկոյանը քանի «կողմ» ձայնով կդառնա ԱԺ նախագահ: ԱԺ փոխնախագահ նա դարձել էր 104 «կողմ ձայնով»: Երեկ ԱԺ նախագահի սենյակն արդեն ազատված էր, և հենց դեկտեմբերի 5-ին էլ Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովի նախագահը, որը մարդու ծնոտը «անցկացրեց խոճկորի ծնոտի տեղ, կարող է տեղափոխվել այնտեղ: Իսկ թե ով է Նիկոյանի փոխարեն դառնալու ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ում կարծես դեռ չեն հստակեցրել: Այդ պաշտոնի հավանական թեկնածուներ են համարվում ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը և ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը», - գրում է «ՀԺ»-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---