Հայաստանի հավաքականը FIFA-ի վարկանիշում շարունակում է զբաղեցնել 46-րդ տեղը 612 միավորով

Հայաստանի հավաքականը FIFA-ի վարկանիշում շարունակում է զբաղեցնել 46-րդ տեղը 612 միավորով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին FIFA-ն հրապաարկել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է զբաղեցնել 46-րդ տեղը 612 միավորով:

Հայաստանի հավաքականի մրցակիցները 2012թ. ԱԱ ընտրական փուլում գրավում են հետևյալ տեղերը՝ Իտալիան 9-րդն է 1082 միավորով, Դանիան՝ 11-րդն է 1035 միավորով, Չեխիան 33-րդն է 749 միավորովո, Բուլղարիան 85-րդն է 410 միավորով, իսկ Մալթան 155-ն է 140 միավորով:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1564 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1365 միավորով: 3-րդ տեղում է Գերմանիայի հավաքականը 1345 միավորով:

2012թ. վերջնական վարկանիշը FIFA-ն կհրապարակի դեկտեմբերի 21-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---