Միրչա Լուչեսկու. Ներողություն եմ խնդրում երկրպագուներից Չեմպիոնների լիգայում մեր ցուցադրած արդյունքների համար

Միրչա Լուչեսկու. Ներողություն եմ խնդրում երկրպագուներից Չեմպիոնների լիգայում մեր ցուցադրած արդյունքների համար

PanARMENIAN.Net - « Ներողություն եմ խնդրում երկրպագուներից Չեմպիոնների լիգայում մեր ցուցադրած արդյունքների համար: Մենք առավելություն ունեինք և գնդակին տիարապետելու առումով, երկու անգամ գնդակը կպավ դարպասաձողին: Հավանաբար, լինում են խաղաշրջաններ, երբ հաջողությունը երես է թեքում»,-«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի խոքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նոյեմբերի 23-ին «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 0:2 հաշվով զիջեց «Պորտուին» և կորցրեց փլեյ-օֆ դուրս գալու և նույնիսկ Եվրոպայի լիգայում պայքարելու շանսերը:

Ըստ «Պորտուի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի, դեռ խաղից առաջ նրանք ասում էին, որ պայքարելու են Չեմպիոնների լիգայում տեղ գրավելու համար: «Մենք ցանկանում ենք շարունակել ելույթներն այդ մրցաշարում: Ամեն ինչ կախված է մեզանից: Կշարունակենք պայքարել հանուն մեր առջև դրված խնդրի կատարման»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---