Կիրո Մանոյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, Ադրբեջանի նավթային գործունեությունը լրջորեն կտուժի

Կիրո Մանոյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, Ադրբեջանի նավթային գործունեությունը լրջորեն կտուժի

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը վստահ լիներ, որ կհաղթի ռազմական գործողություններ սկսելու դեպքում, ապա վաղուց արդեն կդիմեր այդ քայլին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ «Հայ Դատի» երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Բաքուն դեռ պատրաստ չէ պատերազմի: Բացի այդ, ըստ Մանոյանի, Բաքուն դեռ պատրաստ չէ պատերազմի: Բացի այդ, ըստ Մանոյանի, Ադրբեջանը վախենում է, որ ռազմական գործողությունների դեպքում կտուժի իր նավթային գործունեությունը: Անդրադառնալով Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում իրավիճակին՝ Մանոյանը նշել է, որ հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի սադրանքներին: Ըստ նրա, դա ադրբեջանական կողմի գործողությունները կասեցնելու միակ միջոցն է: Մանոյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հասկացնի Ադրբեջանին, որ զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներն անթույլատրելի են: «Հրադադարի ռեժիմի խախտումը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել»,-ասել է Մանոյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---