Կիրո Մանոյան. Հայաստանի համար դեռ վաղ է կողմնորոշվել Եվրասիական միությանն անդամակցելու հարցում

Կիրո Մանոյան. Հայաստանի համար դեռ վաղ է կողմնորոշվել Եվրասիական միությանն անդամակցելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի համար դեռ վաղ է կողմնորոշվել Եվրասիական միությանն անդամակցելու հարցում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը; Ըստ նրա, այն, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի հետ, ավելի է բարդացնում այդ հարցը: Նա համակարծիք է եղել այն փորաձգետների կարծիքին, որ Եվրասիական միության ստեղծումը որոշ չափով ուղղված է Թուրքիայի դեմ, որը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:

Եվրասիական միության ստեղծման գաղափարն առաջին անգամ առաջարկեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ենթադրվում է, որ սկզբից միությանը կանադամակցեն Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Տաջիկստանը;

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---