Սլավոլյուբ Մուսլին. Ես չեմ հավատում, որ կկայանա Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ԲԿՄԱ

Սլավոլյուբ Մուսլին. Ես չեմ հավատում, որ կկայանա Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ԲԿՄԱ

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը լուրջ չի ընդունում իր թիմի առաջատար ռմբարկու Յուրա Մովսիսյանի Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելու հավանականության մասին խոսակցություններին:

«Բոլորն էլ գիտեն, թե Մովսիյանը որքան կարևոր է մեր թիմի համար, նա մեր ամենալավ ռմբարկուն է: Այժմ ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին տեղեկատվությունը դեռ լուրերի մակարդակով է: Մեր ակումբի ղեկավարությունը ինձ ոչինչ չի ասել այդ մասին: Անձամբ ես ցանկանում են հուսալ, որ Յուրա Մովսիսյանը կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը, ցանկալի է նաև և հաջորդ առաջնությանը: Չեմ հավատում, որ այդ տրանսֆերը հիմա ընդհանրապես կկայանա», մեջբերում է Մուսլինի խոսքերը sport-box.ru-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվողի նկատմամբ ԲԿՄԱ-ի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը հայտնվել է նոյեմբերի կեսին: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը իր թիմի 25 հանդիպումներում խփել է 8 գոլ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---