Լիտվայում բացվել է Հայաստանի դեսպանություն

Լիտվայում  բացվել է Հայաստանի դեսպանություն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Վիլնյուսում կայացավ Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը , Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը եւ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն։ Այս բոլոր փաստերը հստակորեն վկայում են մեր երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման գործում մեր նպատակադրվածության մասին”, ընգծեց Հայաստանի նախարարը:

Իր հերէին Աուդրոնիուս Աժուբալիսը հիշատակելով հայ-լիտվական պատմական առնչությունները, նշեց, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, եւ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը:

Բացման րարաողությունից հետո, կողմերն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցության հարցերին: Աուդրոնիուս Աժուբալիսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ԵԱՀԿ գործունեության մեջ: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաջորդ շաբաթ կայանալիք Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությունից առաջարկները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---