Սլավոլյուբ Մուսլին. Յուրա Մովսիսյանը գերազանց տարի անցկացրեց, ես կարծում եմ, որ նա ավելիին է ընդունակ

Սլավոլյուբ Մուսլին. Յուրա Մովսիսյանը գերազանց տարի անցկացրեց, ես կարծում եմ, որ նա ավելիին է ընդունակ

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն, ամփոփելով ակումբի 2011 թվականի ելույթների արդյունքները, ասաց, որ Ռուսաստանի առաջնության սկսնակի համար խաղաշրջանը վատ չանցավ:

«Իհարկե, միավորների կորուստից չխուսափեցինք: Բայց, օբյեկտիվորեն, մենք դեռևս չենք աճել մինչև առաջին ութնյակը: Առանձնակի ափսոսանք չկա: Վերջին երեք տարիներին Ռուսաստանի պրեմիեր լիգան ամրացել է: Միջին մակարդակը զգալիորեն աճել է, իմ կարծիքով»,- Մուսլինի խոսքերը փոխանցում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:

Առաջնորդը խոստովանել է, որ հարձակվող Յուրա Մովսիսյանը գերազանց խաղացող է և անհատապես շատ ուժեղ է. «Յուրան հրաշալի տարի անցկացրեց: Սակայն կարծում եմ, որ նա էլ ավելի լավ կարող է գործել»:

Առաջնությունում «Կրասնոդարը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել 9-րդ տեղը: Ռուսաստանի առաջնությունում ձմեռային դադար է, իսկ Յուրա Մովսիսյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 3-ին «Ռոստովի» դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---