Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է ակումբի ողջ պատմության ընթացքում

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է ակումբի ողջ պատմության ընթացքում

PanARMENIAN.Net - 153 պաշտոնական խաղերից, որ անց է կացրել «Կրասնոդարը» իր գոյության 4 տարում, «Կրասնոդարը» 227 գնդակ է խփել:

Առավելագույն արդյունավետությունը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մոտ է՝ 0, 296 գոլ մեկ խաղի ընթացքում: Երկրորդ և երրորդ տեղերն այդ վարկանիշում կիսում են Վիտալի Բալամեստնին ու Արտյոմ Կուլիկովը:

Հայ հարձակվողը 27 խաղում 8 գոլ է խփել և ակումբի լավագույն ռմբարկուների ցանկում 11-ն է: Առաջին տեղում Դենիս Դորոժկինն է, որը 84 խաղում 24 գոլ է իրացրել, հայտնում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---