ՀԱԿ-ը բրիտանացի դիվանագետի հետ քննարկել է ներքաղաքական զարգացումները Հայաստանում

ՀԱԿ-ը բրիտանացի դիվանագետի հետ քննարկել է ներքաղաքական զարգացումները Հայաստանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև Կոնգրեսի մոտեցումները Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների վերաբերյալ:

Լևոն Զուրաբյանը նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձևավորումն է, ինչը «թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը և առողջացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---