Երևանում ՌԴ դեսպանատան կանխատեսումներով Պետդումայի ընտրություններին կմասնակցի մոտ 7000 մարդ

Երևանում ՌԴ դեսպանատան կանխատեսումներով Պետդումայի ընտրություններին կմասնակցի մոտ 7000 մարդ

PanARMENIAN.Net - ՌԴ այն քաղաքացիները, ովքեր մշտապես կամ ժամանակավոր բնակվում են Հայաստանում, կարող են դեկտեմբերի 4-ին մասնակցել Պետդումայի ընտրություններին (ընտրատեղամաս 5015) Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքում կամ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Դեսպանն ընդգծել է ռուս քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու կարևորությունը. «Այդ իրադարձությունը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի կյանքում, նրա՝ որպես ժամանակակից, դինամիկ և ծաղկող պետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»:

«Ես հուսով եմ, որ ակտիվությունը շատ բարձր կլինի»,- ընդգծել է դեսպանը, հաղորդելով նաև ընտրություններում դիտորդների ներկայության մասին, որոնցից մեկը լինելու է ՌԿԿ-ից, իսկ մյուսների թեկնածությունը դռևս ճշտված չէ: Դեսպանի խոսքով, ընտրություններին մասնակցելու համար ամհրաժեշ է ունենալ ՌԴ վավեր անձնագիր:

Դեսպանատան կանխատեսումներով, ընտրություններին կմասնակցի մոտավորապես 7000 մարդ՝ այդ թվում սահմանապահ և զինվորական ռազմակայանի զինծառայողները: Կովալենկոն նշել է, որ դեսպանատունը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների օգնությամբ Հայաստանում ՌԴ քաղաքացիներին ընտրության վայրիի և ժամանակի մասին իրազեկ դարձնելու ուղղությամբ աշխատանքներ է տարել: Ընտրության մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվելու է Մոսկվայում ՌԴ ԱԳՆ-ում և որից հետո կուղարկվի ԿԸՀ: Կովալենկոն նաև նկատեց, որ Վրաստանում բնակվող քաղաքացիները ևս կկարողանան քվեարկել Հայաստանի տարածքում :

Ընտրությունների անցկացման մասին կանխատեսումներին անդրադառնալով, նա նշեց. «Ես անգամ չեմ էլ կասկածում, վստահ եմ՝ Հայաստանում Պետդումայի ընտրությունները կանցնեն շատ բարձր մակարդակով»: Ինչ վերաբերում է նրան, թե ում օգտին է քվեարկելու ինքը դեսպանը, Վյաչեսլավ Կովալենկոն ժպիտով նշեց, որ գիտի՝ ում օգտին, բայց այդ մասին կասի միայն ընտրություններից հետո:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---