Դևիսի գավաթի առաջին օրվանից հետո Արգենտինայի հավաքականը զիջում է իսպանացիներին 2:0 հաշվով

Դևիսի գավաթի առաջին օրվանից հետո Արգենտինայի հավաքականը զիջում է իսպանացիներին 2:0 հաշվով

PanARMENIAN.Net - Դևիսի գավաթի առաջին օրվանից հետո Արգենտինայի հավաքականը զիջում է իսպանացիներին 2:0 հաշվով: Եզրափակչի առաջին խաղում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը երկու սեթում հաղթել է Խուան Մոնակոյին 6:1, 6:2 հաշվով:

Երկրորդ խաղում Խուան Մարտին Դել Պոտրոն պայքարել է մինչև վերջ, հավասարեցնելու համար հաշիվը: Սակայն, համառ և ծանր պայքարում հինգ սեթում 6:2, 6:7, 3:6, 6:4, 6:3 հաշվով հաղթանակ է տարել Դավիթ Ֆերերը:

Դեկտեմբերի 3-ին զուգախաղերում Դավիթ Նալբանդյանն ու Էդուարդ Շվանկը կաշխատեն կրճատել տարբերությունը Ֆելիսիանո Լոպեսի և Ֆերնանդո Վերդասկոյի հետ խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---