«Հզոր ապագա» կուսակցությունը նախագահական ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - «Հզոր ապագա» կուսակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում կաջակցի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության առաջնորդ Արկադի Կիրակոսյանը: Նա նշել է, որ կուսակցությունը դրական է գնահատում իրավիճակն երկրում, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ սկսած պայքարը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ Կիրակոսյանի, այս պահի դրությամբ կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել, սակայն, չի բացառում այլ քաղաքական ուժերի, այդ թվում ՀՀԿ հետ դաշինքի հնարավորությունը:

«Հզոր ապագայի» առաջնորդը հայտարարել է, որ իրենց կուսակցությունն այժմ ունի 2,5-3 հազար կողմնակից, իսկ ինքը կուսակցությունը, որը հիմնվել է ընթացիկ տարվա փետրվարին, ազատական հայացքներ ունի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---