Իրանն ամերիկյան անօդաչու սարք է խփել

Իրանն ամերիկյան անօդաչու սարք է խփել

PanARMENIAN.Net - Իրանի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները շարքից հանել են ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու սարքը, հաղորդում է իրանական PressTV հեռուստաալիքը հղում կատարելով ԶՈւ-ում անհայտ աղբյուրին: Նրա խոսքով, Իրանի սահմանը Աֆղանստանի կողմից հատող անօդաչուն, ընկել է երկրի արևելքում:

Հեռուստաալիքի զրուցակիցը նաև հայտարարել է, որ թռչող սարքը անկման վայրից հեռացվել է մինիմալ վնասվածքներով: Բացի այդ, նա հավելել է, որ, այսօրվանից սկսած իրանցի զինվորականներն անցնելու են հակագործողությունների ոչ միայն Իրանի օդային տարածքը խախտելու դեպքում, այլ նաև դրա սահմաններից դուրս:

Ըստ «Ալ-ջազիրայի» տարածած տեղեկատվության, որը հիմնված է իրանական FARS գործակալության վրա, անօդաչուն շարքից հանվել է իրանական զինված ուժերի կիբերստորաբաժանումների ուժերով: Գործակալության տվյալներով, իրանցի զինծառայողները կարողացել են գրավել անօդաչուի կառավարումը և այն ուղղել են դեպի գետին:

Անօդաչու RQ-170 Sentinel-ը մշակվել է Lockheed Martin ընկերության կողմից և իրենից ներկայացնում է հետախուզական ԱՕԹՍ:Հայտնի է, որ ամերիկացիները կիրառում են նման անօդաչուներ Աֆղանստանում սկսած 2007 թվականից, սակայն մինչև 2009 թվականի ավարտը ԱՄՆ չէր խոստովանում այդ թռչող սարքի գոյությունը: RQ-170 Sentinel-ի բոլոր տեխնիկական բնութագրերը գաղտնի են պահվում:

2011 թվականի հուլիսին Իրանը հայտարարել է նաև այն մասին, որ իրենց հաջողվել է կործանել ամերիկյան անօդաչու սարք, սակայն այդ միջադեպը հաստատող ոչ մի փաստացի ապացույց այդպես էլ չհրապարակվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---