London Chess Classic. Առայժմ Լևոն Արոնյանն անհաջող Է ելույթ ունենում

London Chess Classic. Առայժմ Լևոն Արոնյանն անհաջող Է ելույթ ունենում

PanARMENIAN.Net - Լոնդոնում շարունակվում է London Chess Classic երրորդ մրցաշարը, որտեղ Լևոն Արոնյանն առայժմ անհաջող է ելույթ ունենում: Երկու տուրերից հետո հայ շախմատիստն ունի մեկ միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Երկրորդ տուրում Արոնյանը զիջել է Հիկարու Նակամուրային՝ ԱՄՆ: Կրամնիկը (Ռուսաստան), Նակամուրան և Մագնուս Կարլսենը՝ (Նորվեգիա), 7 միավորով կիսում են 1-3 տեղերը:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Նայջլ Շորթը՝ Անգլիա:

Ժամանակի վերահսկողությունը լինելու է 2 ժամ 40 քայլի համար, ապա 1 ժամ 20 քայլի համար և 15 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդից, լրացուցիչ 30 վայրկյանով: Հաղթանակի համար նախատեսվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1, պարտության համար՝0, ոչ ոքիի առաջարկն արգելվում է:

Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, դեկտեմբերի 7 շախմատիստները հանգստանում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---