ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՌԱՋ ՔԱՇԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ11 դեկտեմբերի 2003 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի այսօր Ժնեւում անկցավող հանդիպումը կարող է հիմք ծառայել ապագա բանակցությունների համար: Այդ մասին այսօր «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Թեեւ տվյալ հանդիպումը փաստորեն երկու նախագահների առաջին պաշտոնական ներկայացումն է միմյանց, սակայն արդեն այսօր նրանց միջեւ կարող է առարկայական զրույց տեղի ունենալ, ասել է նա` ավելացնելով, որ Իլհամ Ալիեւը ծանոթ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին: «Նախագահներ Հեյդար Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը զբաղվում էին ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների որոնումներով: Եվ մեզանից ոչ ոք չգիտի, թե ի՞նչի մասին են նրանք պայմանավորվել, քանի որ այդ բանակցությունների արդյունքները որեւէ փաստաթղթում չեն արձանագրվել: Հետեւաբար, Հայաստանը եւ Ադրբեջանը որեւէ պարտավորություն չեն ստանձնել, եւ Իլհամ Ալիեւը կարող է սկսել «զրոյից»: Նա կարող է նոր պահանջներ եւ մոտեցումներ ունենալ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |