ՈւԵՖԱ-ն խոստացել է 280 հազար եվրո հատկացնել Եվրո-2012-ի երկրպագուների տեղափոխումը Դոնեցկ ապահովելու համար

ՈւԵՖԱ-ն խոստացել է 280 հազար եվրո հատկացնել Եվրո-2012-ի երկրպագուների տեղափոխումը Դոնեցկ ապահովելու համար

PanARMENIAN.Net - Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչեկոն հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն խոստացել է քաղաքային տրամվայների և տրոլեյբուսների վարչությանը 280 հազար եվրո փոխհատուցել Եվրո-2012-ի երկրպագուներին տեղափոխելու համար: Ֆուտբոլի արտասահմանցի երկրպագուների համար տրոլեյբուսներում և տրամվայներում անցաթուղթ են ծառայելու խաղերի տոմսերը, փոխանցում է ura-inform.com-ը:

Երկրպագուները, Եվրոպայի առաջնության խաղերի տոմսերով կկարողանան անվճար երթևեկել հասարակական տրանսպորտում: Փոխհատուցումը լինելու է մեկ եվրո յուրաքանչյուր երկրպագուի համար, ով Դոնեցկում կմնա առաջնության ողջ ընթացքում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Խարկովի իշխանությունները Եվրո-2012-ի համար նախապես նոր տրոլեյբուսներ էին գնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---