Ամր Մուսա. Արաբական գարնան երկրների շղթայում հաջորդը Իսրայելն է լինելու

Ամր Մուսա. Արաբական գարնան երկրների շղթայում հաջորդը Իսրայելն է լինելու

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի նախկին նախագահ, Եգիպտոսի նախագահի թեկնածու Ամր Մուսան ելույթ է ունեցել Վիեննայում՝ Համաշխարհային քաղաքականության խորհրդաժողովում, հաղորդում է MIGnews-ը:

«Մենք պատմական և լուրջ փոփոխությունների ականատեսն ենք: Բոլորը փոխվելու են, և Իսրայելը նույնպես պետք է փոխվի»,- հայտնել է Մուսան: Նրա խոսքով` արաբական աշխարհն ընդմիշտ փոխվել է, և նոր տարածաշրջանային դասավորություն է առաջացել: «Մավրիտանիայից մինչև Պարսից ծոց ամենաուրեք փոփոխություններ են կատարվել: Ոչ մի երկրում չեն մնացել նախկին կարգերը: Եվ անգամ եթե մենք խոսում ենք Սիրիայի ու Եմենի մասին, փոփոխությունը միայն ժամանակի հարց է»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---